23:43  ,  4 դեկտեմբերի, 2020

Ժոզե Մոուրինյո․ Կարծում եմ՝ Հարի Քեյնը կխաղա «Արսենալի» դեմ

Լոնդոնի «Տոտենհեմի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հույս է հայտնել, որ թիմի անգլիացի հարձակվող Հարի Քեյնը կհասցնի վերականգնվել մինչեւ Լոնդոնի «Արսենալի» հետ առաջիկա դիմակայությունը։ Թիմերը կհանդիպեն Անգլիայի առաջնության 11-րդ տուրում։

«Ես հավատում եմ, որ Քեյնը կվերականգնվի։ Նա որոշակի խնդիրներ ունի, բայց ես կարծում եմ, որ նա կխաղա «Արսենալի» դեմ»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է BBC-ն:

27-ամյա ֆուտբոլիստը բաց թողեց ԼԱՍԿ-ի հետ հանդիպումը (3։3) Եվրոպայի լիգայի նախավերջին տուրում։

«Տոտենհեմ» - «Արսենալ» հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 6-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 20։30-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում