16:51  ,  4 դեկտեմբերի, 2020

Կլոպը՝ լավագույն մարզիչ, Մեսին՝ լավագույն հարձակվող. ESPN-ը ներկայացրել է տարվա լավագույններին

Հեղինակավոր ESPN պարբերականը ներկայացրել է իր վարկածով 2020 թվականի լավագույն մարզչին, դարպասապահներին, պաշտպաններին, կիսապաշտպաններին, հարձակվողներին:

Տարվա լավագույն մարզիչ է ճանաչվել «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը, որին հաջորդում են Հանս-Դիտեր Ֆլիկը («Բավարիա») և Խոսեպ Գվարդիոլան («Մանչեսթեր Սիթի»):

Լավագույն հարձակվող է ճանաչվել Լիոնել Մեսին («Բարսելոնա»), որին հաջորդում են Կիլիան Մբապեն (ՊՍԺ) և Կրիշտիանու Ռոնալդուն («Յուվենտուս»):

Լավագույն դարպասապահներ

  1. Մանուել Նոյեր («Բավարիա»)
  2. Ալիսոն Բեքեր («Լիվերպուլ»)
  3. Յան Օբլակ («Աթլետիկո»)

Լավագույն աջ պաշտպաններ

  1. Տրենտ-Ալեքսանդր Առնոլդ («Լիվերպուլ»)
  2. Աշրաֆ Հակիմի («Ինտեր»)
  3. Բենժամին Պավար («Բավարիա»)

Լավագույն կենտրոնական պաշտպաններ

  1. Վիրջիլ վան Դեյք («Լիվերպուլ»)
  2. Սերխիո Ռամոս («Ռեալ Մադրիդ»)
  3. Դավիդ Ալաբա («Բավարիա»)

Լավագույն ձախ պաշտպաններ

  1. Էնդրյու Ռոբերտսոն («Լիվերպուլ»)
  2. Ալֆոնսո Դևիս («Բավարիա»)
  3. Ժորդի Ալբա («Բարսելոնա»)

Լավագույն կենտրոնական կիսապաշտպաններ

  1. Ջոշուա Կիմիխ («Բավարիա»)
  2. Տիագո Ալկանտարա («Լիվերպուլ»)
  3. Տոնի Կրոս («Ռեալ Մադրիդ»)

Լավագույն հարձակողական կիսապաշտպաններ

  1. Կևին դե Բրույնե («Մանչեսթեր Սիթի»)
  2. Թոմաս Մյուլեր («Բավարիա»)
  3. Բրունու Ֆերնանդեշ («Մանչեսթեր Յունայթեդ»)

Լավագույն եզրային հարձակվողներ

  1. Սադիո Մանե («Լիվերպուլ»)
  2. Ռահիմ Ստերլինգ («Մանչեսթեր Սիթի»)
  3. Սերժ Գնաբրի («Բավարիա»)

Լավագույն կենտրոնական հարձակվողներ

  1. Ռոբերտ Լևանդովսկի («Բավարիա»)
  2. Էրլինգ Հոլանդ («Բորուսիա»)
  3. Քարիմ Բենզեմա («Ռեալ Մադրիդ»)

Լավագույն հարձակվողներ

  1. Լիոնել Մեսի («Բարսելոնա»)
  2. Կիլիան Մբապե (ՊՍԺ)
  3. Կրիշտիանու Ռոնալդու («Յուվենտուս»)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում