22:12  ,  4 դեկտեմբերի, 2020

Կարեն Խաչանով․ Կորոնավիրուսի ախտանիշ ունեցա, հիմա լավ եմ (ֆոտո)

Ռուսաստանցի թենիսիստ, աշխարհի 20-րդ ռակետ Կարեն Խաչանովը ապաքինվել է կորոնավիրուսից եւ հաջորդ շաբաթ կվերսկսի մարզումները։

Հայ մարզիկը վարկավելու մասին հայտնել էր նոյեմբերի 20-ին Դուբայից։ Նա ընտանիքի հետ ինքնամեկուսացել էր։

«Մի քանի օրից կավարտվի մեր կարանտինը։ Ես եւ ընտանիքս հիմա լավ ենք։ Ախտանիշ ունեցանք, բայց թեթեւ։

Երկուշաբթիից աստիճանաբար կվերսկսեմ մարզումները՝ պատրաստվելով 2021 թվականի մրցաշրջանին»,- Ինստագրամում գրել է Կարեն Խաչանովը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում