17:43  ,  4 դեկտեմբերի, 2020

«Նիցան» հեռացրեց Պատրիկ Վիերային

Ֆրանսիական «Նիցան» պաշտոնանկ է արել թիմի գլխավոր մարզիչ, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Պատրիկ Վիերային, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։ Պաշտոնակատար է նշանակվել նրա օգնական Ադրիան Ուրսեան։

44-ամյա Վիեյրան «Նիցան» գլխավորել էր 2018թ․ ամռանը։ Դրանից առաջ նա եղել է ամերիկյան «Նյու Յորք Սիթիի» գլխավոր մարզիչը, աշխատել է անգլիական «Մանչեսթեր Սիթիի» պահեստային եւ պատանեկան թիմերի հետ։

Ֆուտբոլիստի կարիերայի ընթացքում Ֆրանսիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստը հանդես է եկել ֆրանսիական «Կանում», իտալական «Միլանում», Լոնդոնի «Արսենալում», Թուրինի «Յուվենտուսում», Միլանի «Ինտերում» եւ «Մանչեսթեր Սիթիում»։

Ֆրանսիայի ընթացիկ առաջնության 11 տուրից հետո «Նիցան» 17 միավորով 11-րդ տեղում է։ Եվրոպայի լիգայի խմբային մրցաշարի նախավերջին տուրում թիմը 2։3 հաշվով պարտվել է գերմանական «Բայերին» եւ զրկվել փլեյ-օֆֆ դուրս գալու հնարավորությունից։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում