15:40  ,  4 դեկտեմբերի, 2020

«Պալմեյրասի» 18-ամյա հարձակվողը՝ եվրոպական 5 ակումբի ուշադրության կենտրոնում

Բրազիլական «Պալմեյրասի» 18-ամյա հարձակվող Գաբրիել Վերոնը հայտնվել է եվրոպական առաջատար ակումբների ուշադրության կենտրոնում:

Todo Fichajes-ի հաղորդմամբ՝ Վերոնին ձեռք բերելու ցանկություն ունեն «Ռեալը», «Մանչեսթեր Սիթին», «Արսենալը», «Յուվենտուսը» և «Միլանը»:

«Պալմեյրասը» պատրաստ է վաճառել Գաբրիել Վերոնին, եթե նրա տեղափոխության դիմաց ստանա 25 միլիոն եվրո:

Գաբրիել Վերոնը «Պալմեյրասի» սան է, ակումբի հիմնական թիմի կազմում անցկացրած 27 խաղում խփել է 10 գոլ, կատարել 4 գոլային փոխանցում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում