13:28  ,  4 դեկտեմբերի, 2020

Եվրոպայի լիգա. Շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի հավակնորդները

Եվրոպայի լիգայի մամուլի ծառայությունը ներկայացրել է մրցաշարի խմբային փուլի 5-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստի հավակնորդներին:

Շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի կոչմանը հավակնում են Մագնուս Էյկրեմը («Մոլդե»), Յենս Հաուգեն («Միլան»), Բուրակ Յիլմազը («Լիլ») և Վենդերսոն Գալեոն («Բրագա»):

Էյկրեմն ու Հաուգեն դարձել են գոլի և գոլային փոխանցման հեղինակներ, Յիլմազը ձևակերպել է դուբլ, իսկ Գալեոն խփել է 1 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում:

Մրցանակների հաղթողին կորոշեն երկրպագուները՝ ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքում անցկացվող քվեարկության միջոցով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում