12:55  ,  4 դեկտեմբերի, 2020

RMC Sport. Մեսին կտեղափոխվի ՊՍԺ

Կատալոնական «Բարսելոնայի» և Արգենտինայի ազգային հավաքականի հարձակվող Լիոնել Մեսին մարզական կարիերան կշարունակի ֆրանսիական ՊՍԺ-ում, տեղեկացնում է RMC Sport-ը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ 33-ամյա ֆուտբոլիստը փարիզյան ակումբի հետ պայմանագիր կկնքի 2021 թվականի ամռանը:

Հիշեցնենք, որ 2020 թվականի ամռանը Մեսին ցանկություն էր հայտնել հեռանալ «Բարսելոնայից», սակայն նրա ծառայություններով հետաքրքրվող «Մանչեսթեր Սիթին» չկարողացավ համաձայնության գալ կատալոնական թիմի հետ:

Ավելի վաղ ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը հայտարարել էր, որ հույս ունի, որ հաջորդ մրցաշրջանում խաղալու է Մեսիի կողքին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում