12:23  ,  4 դեկտեմբերի, 2020

Գոռ Երիցյանը 14-րդ անընդմեջ հաղթանակն է տարել պրոֆեսիոնալ ռինգում

Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, WBO վարկածով աշխարհի երիտասարդական չեմպիոն, բռնցքամարտի Հայաստանի հավաքականի նախկին անդամ Գոռ Երիցյանը 14-րդ անընդմեջ հաղթանակն է տարել պրոֆեսիոնալ ռինգում, տեղեկացնում է Punch Boxing Armenia-ի պաշտոնական էջը:

Լոս Անջելեսում տեղի ունեցած բռնցքամարտի շոուի ընթացքում՝ Punch Boxing Promotion-ի կազմակերպած մենամարտում Երիցյանը ժամանակից շուտ վճռեց մենամարտի ելքը՝ 6-րդ ռաունդում նոկաուտի ենթարկելով 31-ամյա մեքսիկացի Մահորնի Մոնտեսին:

Գոռ Երիցյանը պրոֆեսիոնալ բռնցքամարտում հանդես է գալիս 2017 թվականից:

ԳՈՌ ԵՐԻՑՅԱԱԱԱՆ ՀԱՂԹԱՆԱԱԱԱԱԱԿ Միջին քաշային կարգում հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Գոռ Երիցյանը քիչ առաջ իր 14-րդ...

Posted by Punch Boxing Armenia on Thursday, December 3, 2020

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում