Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, WBO վարկածով աշխարհի երիտասարդական չեմպիոն, բռնցքամարտի Հայաստանի հավաքականի նախկին անդամ Գոռ Երիցյանը 14-րդ անընդմեջ հաղթանակն է տարել պրոֆեսիոնալ ռինգում, տեղեկացնում է Punch Boxing Armenia-ի պաշտոնական էջը:
Լոս Անջելեսում տեղի ունեցած բռնցքամարտի շոուի ընթացքում՝ Punch Boxing Promotion-ի կազմակերպած մենամարտում Երիցյանը ժամանակից շուտ վճռեց մենամարտի ելքը՝ 6-րդ ռաունդում նոկաուտի ենթարկելով 31-ամյա մեքսիկացի Մահորնի Մոնտեսին:
Գոռ Երիցյանը պրոֆեսիոնալ բռնցքամարտում հանդես է գալիս 2017 թվականից:
ԳՈՌ ԵՐԻՑՅԱԱԱԱՆ ՀԱՂԹԱՆԱԱԱԱԱԱԿ Միջին քաշային կարգում հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Գոռ Երիցյանը քիչ առաջ իր 14-րդ...
Posted by Punch Boxing Armenia on Thursday, December 3, 2020
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում