11:51  ,  4 դեկտեմբերի, 2020

«Ռեալը» բանակցում է Պոչետինոյի հետ

Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը փոխարինող է փնտրում թիմի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանին:

Fichajes-ի հաղորդմամբ՝ Արքայական ակումբը բանակցություններ է սկսել Լոնդոնի «Տոտենհեմի» նախկին գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյի հետ:

Ավելի վաղ իսպանական ԶԼՄ-ները հաղորդել էին, որ «Ռեալի» ֆուտբոլիստները դժգոհ են Զիդանի կատարած աշխատանքից և կարծում են, որ նա չի կարողանում ղեկավարել թիմը:

Մաուրիսիո Պոչետինոն «Տոտենհեմը» գլխավորել է 2014-ից մինչև 2019-ի նոյեմբեր, իսկ դրանից առաջ աշխատել է նաև կատալոնական «Էսպանյոլում» ու անգլիական «Սաութհեմփթոնում»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում