11:26  ,  4 դեկտեմբերի, 2020

Ռոջերս. «Լեսթերն» արժանի չէր պարտության

Անգլիական «Լեսթերի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը մեկնաբանել է Եվրոպայի լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում ուկրաինական «Զարյայից» կրած պարտությունը:

«Մենք կարողացանք լավ հնարավորություններ ստեղծել, սակայն չկարողացանք գոլ խփել: Պետք է շտկենք մեր խաղում առկա թերությունները և ավելի լավ մարզավիճակում մոտենալ մյուս հանդիպումներին:

Պետք է արժանին մատուցենք նաև «Զարյային», քանի որ նրանք շատ լավ հանդիպում անցկացրեցին և արժանի հաղթանակ տարան»,- Ռոջերսի խոսքը փոխանցում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ «Լեսթերը» պարտություն է կրել «Զարյայից» 0:1 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում