10:54  ,  4 դեկտեմբերի, 2020

«Գենտը» հեռացրել է գլխավոր մարզիչին

Բելգիական «Գենտը» դադարեցրել է համագործակցությունը թիմի գլխավոր մարզիչ Վիմ դե Դեկերի հետ, տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը:

«Գենտի» ղեկավարությունը 38-ամյա մասնագետին պաշտոնանկ անելու որոշում ընդունել է Եվրոպայի լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում Սլովակիան ներկայացնող «Լիբերեցից» 1:2 հաշվով պարտություն կրելուց հետո:

Բելգիայի առաջնությունում ևս «Գենտը» անհաջող մրցելույթներ է ունենում և մրցաշարային աղյուսակի 13-րդ տեղում է:

Վիմ դե Դեկերը «Գենտը» գլխավորել էր 2020 թվականի ամռանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում