10:19  ,  4 դեկտեմբերի, 2020

Բեյլը 200-րդ գոլն է խփել կարիերայում

Եվրոպայի լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում «Տոտենհեմը» հյուրընկալվեց ավստրիական ԼԱՍԿ-ին: Հանդիպումն ավարտվեց ոչ ոքի՝ 3:3 հաշվով:

«Տոտենհեմի» կազմից գոլի հեղինակ դարձավ նաև ուելսցի կիսապաշտպան Գարեթ Բեյլը, որը 200-րդ գոլը խփեց իր կարիերայում:

Եվրագավաթային մրցաշարերում Բեյլը վերջին անգամ գոլի հեղինակ էր դարձել 2018 թվականին:

Հիշեցնենք, որ 31-ամյա Բեյլը Մադրիդի «Ռեալից» «Տոտենհեմ» է տեղափոխվել 2020 թվականի ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում