01:57  ,  4 դեկտեմբերի, 2020

ԵԼ․ Մխիթարյանը մասնակցեց «Ռոմայի» հաղթանակին՝ 3։1, օրվա արդյունքները (տեսանյութ)

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայում խմբային փուլի նախավերջին տուրում իտալական «Ռոման» տանը մրցեց շվեյցարական «Յանգ Բոյզի» հետ եւ հաղթանակ տարավ 3։1 հաշվով։

Առաջինը հաջողության հասան հյուրերը։ 34-րդ րոպեին աչքի ընկավ կամերունցի հարձակվող Ժան-Պիրե Նսամեն։ 44-րդ րոպեին հավասարությունը վերականգնեց «Ռոմայի» իսպանացի հարձակվող Բորխա Մայորալը։

46-րդ րոպեին փոխարինման դուրս եկավ Հայաստանի հավաքականի եւ իտալական թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։ Երկրորդ խաղակեսում «Ռոման» եւս երկու գոլ խփեց։ 59-րդ րոպեին մրցակցի դարպասը գրավեց իտալացի պաշտպան Ռիկարդո Կալաֆիորին։ 81-րդ րոպեին հաշիվը 3։1 դարձրեց բոսնիացի հարձակվող Էդին Ջեկոն։

82-րդ րոպեին կարմիր քարտ ստացավ «Յանգ Բոյզի» գվինեացի պաշտպան Մոհամեդ Ալին։

A խմբում «Ռոման» 13 միավորով առաջին տեղում է։ Պորտուգալացի Պաուլու Ֆոնսեկայի գլխավորած թիմը դեռ անցած տուրում էր ապահովել փլեյ-օֆֆի ուղեգիրը։

B խմբում Լոնդոնի «Արսենալը» 4։1 հաշվով հաղթեց ավստրիական «Ռապիդին» եւ 15 միավորով առաջատարն է։ Անգլիական ակումբն անցած տուրում էր հաղթահարել խմբային փուլի արգելքը։

C խմբում չեխական «Սլավիան» ու գերմանական «Բայերը» 12-ական միավորով առաջին եւ երկրորդ տեղում են եւ նվաճեցին 1/16 եզրափակիչի ուղեգրերը։

D խմբում շոտլանդական «Գլազգո Ռեյնջերսն» ու պորտուգալական «Բենֆիկան» վաստակել են 11-ական միավոր եւ փլեյ-օֆֆում են։

E խմբում իսպանական «Գրանադան» (10 միավոր) եւ հոլանդական «ՊՍՎ Էյնդհովենը» (9 միավոր) նվաճեցին փլեյ-օֆֆի ուղեգրեր։

G խմբում փլեյ-օֆֆի ուղեգրերը նվաճեցին անգլիական «Լեսթեր Սիթին» ու պորտուգալական «Բրագան», որոնք վաստակել են 10-ական միավոր։ Ուկրաինական «Զարյան» 6 միավորով երրորդն է։

H խմբում փլեյ-օֆֆ դուրս եկան ֆրանսիական «Լիլն» (11 միավոր) ու իտալական «Միլանը» (10 միավոր)։

I խմբում իսպանական «Վիլյառեալը» 13 միավորով առաջինն է եւ փլեյ-օֆֆում է։

J խմբում բելգիական «Անտվերպենը» վաստակել են 12 միավոր եւ ապահովել տեղը 1/16 եզրափակիչում։

K խմբում Զագրեբի «Դինամոն» 11 միավորով առաջինն է եւ հաղթահարեց խմբային փուլի արգելքը։

L խմբից փլեյ-օֆֆ դուրս եկան գերմանական «Հոֆենհայմն» ու սերբական «Ցրվենա Զվեզդան»։

Եվրոպայի լիգա, 5-րդ տուր

A խումբ

«Ռոմա» (Իտալիա) - «Յանգ Բոյզ» (Շվեյցարիա)՝ 3։1 (տեսանյութ)

ՉՖՌ (Ռումինիա) - «ԲԿՄԱ Սոֆիա» (Բուլղարիա)՝ 0։0

B խումբ

«Արսենալ» (Անգլիա) - «Ռապիդ» (Ավստրիա)՝ 4։1 (տեսանյութ)

«Մոլդե» (Նորվեգիա) - «Դանդոլկ» (Իռլանդիա)՝ 3։1

C խումբ

«Նիցա» (Ֆրանսիա) - «Բայեր» (Գերմանիա)՝ 2։3

«Սլավիա» (Չեխիա) - «Հապոել Բեեր Շեւա» (Իսրայել)՝ 3։0

D խումբ

«Բենֆիկա» (Պորտուգալիա) - «Լեխ Պոզնան» (Լեհաստան)՝ 4։0

«Գլազգո Ռեյնջերս» (Շոտլանդիա) - «Ստանդարդ» (Բելգիա)՝ 3։2

E խումբ

«Գրանադա» (Իսպանիա) - «ՊՍՎ Էյնդհովեն» (Նիդերլանդներ)՝ 0։1

«Օմոնիա» (Կիպրոս) - ՊԱՕԿ (Հունաստան)՝ 2։1

F խումբ

«Ալկմար»  (Նիդերլանդներ) - «Նապոլի» (Իտալիա)՝ 1։1

«Ռեալ Սոսյեդադ» (Իսպանիա) - «Ռիեկա» (Խորվաթիա)՝ 2։2

G խումբ

ԱԵԿ (Հունաստան) - «Բրագա» (Պորտուգալիա)՝ 2։4

«Զարյա» (Ուկրաինա) - «Լեսթեր Սիթի» (Անգլիա)՝ 1։0

H խումբ

«Միլան» (Իտալիա) - «Սելթիկ» (Շոտլանդիա)՝ 4։2 (տեսանյութ)

«Լիլ» (Ֆրանսիա) - «Սպարտա» (Չեխիա)՝ 2։1

I խումբ

 «Սիվասպոր» (Թուրքիա) - «Վիլյառեալ» (Իսպանիա)՝ 0։1

J խումբ

ԼԱՍԿ (Ավստրիա) - «Տոտենհեմ» (Անգլիա)՝ 3։3 (տեսանյութ)

«Անտվերպեն» (Բելգիա) - «Լուդոգորեց» (Բուլղարիա)՝ 3։1

K խումբ

ԲԿՄԱ (Ռուսաստան) - «Վոլֆսբերգ» (Ավստրիա)՝ 0։1

«Ֆեյենորդ» (Նիդերլանդներ) - «Դինամո Զագրեբ»  (Խորվաթիա)՝ 0։2

L խումբ

«Ցրվենա Զվեզդա» (Սերբիա) - «Հոֆենհայմ» (Գերմանիա)՝ 0։0

«Գենտ» (Բելգիա) - «Լիբերեց» (Սլովակիա)՝ 1։2

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում