09:50  ,  4 դեկտեմբերի, 2020

«Չելսին» մտադիր է վաճառել թիմի 2 պաշտպանի

Լոնդոնի «Չելսին» ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում ցանկանում է հրաժարվել թիմի 2 պաշտպանի ծառայություններից, տեղեկացնում է ESPN-ը:

«Չելսիի» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը գոհ չէ Անտոնիո Ռյուդիգերի և Ֆիկայո Տոմորիի կատարած աշխատանքից և չի ցանկանում շարունակել համագործակցությունը նրանց հետ:

27-ամյա Անտոնիո Ռյուդիգերի տեղափոխությամբ հետաքրքրված է կատալոնական «Բարսելոնան»:

Ընթացիկ մրցաշրջանում Ռյուդիգերը «Չելսիի» կազմում մասնակցել է 4, իսկ Տոմորին՝ 3 հանդիպան:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում