23:19  ,  3 դեկտեմբերի, 2020

Հայաստանում և Ադրբեջանում միջազգային հանդիպումներ անցկացնելու արգելքը չեղարկվել է

Հայաստանում և Ադրբեջանում կրկին կարող են անցկացվել ՈւԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող մրցաշարերի հանդիպումներ:

Որոշումն ընդունվել է ՈւԵՖԱ-ի գործադիր կոմիտեի՝ դեկտեմբերի 3-ին տեղի ունեցած նիստի ընթացքում: Հաշվի առնելով երկու երկրների միջև նոյեմբերի 9-ին կնքված զինադադարը, ինչպես նաև առկա բոլոր հանգամանքները՝ ՈւԵՖԱ-ն համարում է, որ երկու երկրներում այսուհետեւ առկա են ՈւԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող մրցաշարերի հանդիպումներ անցկացնելու բոլոր պայմաններն ու հնարավորությունները, հաղորդում է ՀՖՖ-ի կայքը։

Այսպիսով, ՈւԵՖԱ-ի գործադիր կոմիտեն չեղյալ է համարել Հայաստանում և Ադրբեջանում ՈւԵՖԱ-ի մրցաշարերի անցկացման անհնարինության վերաբերյալ հոկտեմբերի 20-ին ընդունած որոշումը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս