23:07  ,  3 դեկտեմբերի, 2020

Ռաֆայել Նադալն արժանացել է Մադրիդի բարձրագույն պարգեւին (ֆոտո)

Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալն արժանացել է Մադրիդի ինքնավար միավորի բարձրագույն պարգեւին՝ Մայիսի 2-ի միաբանության Մեծ խաչին։

Նադալը նման պատվի արժանացել է «սպորտի եւ կյանքի նկատմամբ օրինակելի վերաբերմունքի եւ հավատարմության համար»,- հաղորդում է Marca-ն։

2020թ․ հոկտեմբերին Նադալը մարզական նվաճումների համար Իսպանիայի կառավարության կողմից արժանացել էր Թագավորական շքանշանի։

View this post on Instagram

A post shared by Rafa Nadal (@rafaelnadal)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում