Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի խմբային մրցաշարի նախավերջին տուրում «Ռոման» տանը կմրցի շվեյցարական «Յանգ Բոյզի» հետ։ Իտալական ակումբի պորտուգալացի գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան հրապարակել է մեկնարկային կազմը՝ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին թողնելով պահեստայինների թվում։
«Ռոմա»․ Պաու Լոպես, Իբանյես, Կրիստանտե, Ժեզուս, Բրունո Պերես, Վիլյար, Դիավարա, Կալաֆիորի, Պեդրո, Կառլես Պերես, Բորխա Մայորալ։
«Ռոմա» - «Յանգ Բոյզ» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով կեսգիշերին։
«Ռոման» A խմբում 10 միավորով առաջին տեղում է եւ դեռ անցած տուրում է ապահովել փլեյ-օֆֆի ուղեգիրը։ «Յանգ Բոյզը» 7 միավորով երկրորդն է եւ 3 միավոր առաջ է երրորդ տեղում ընթացող ռումինական «Կլուժից»։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում