22:03  ,  3 դեկտեմբերի, 2020

ՈւԵՖԱ․ Կոնֆերանսների լիգայի առաջին եզրափակիչը՝ Ալբանիայի մայրաքաղաքում

ՈւԵՖԱ-ի եվրագավաթային երրորդ մրցաշարի (ՈւԵՖԱ Եվրոպայի Կոնֆերանսների լիգա) առաջին եզրափակիչը կանցկացվի 2022թ․ գարնանը Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայի նորակառույց «Նացիոնալ Արենա» ստադիոնում, հաղորդում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

Կոնֆերանսների լիգային կմասնակցի 55 ազգային ասոցիացիաների 184 թիմ։ 46 ակումբներ այս մրցաշար կտեղափոխվեն Չեմպիոնների լիգայից եւ Եվրոպայի լիգայից։

Խմբային մրցաշարից առաջ կանցկացվի որակավորման երեք փուլ եւ փլեյ-օֆֆ։ Խմբային մրցաշարում հանդես կգա 32 թիմ։ 10 թիմերը կլինեն Եվրոպայի լիգայի ընտրական փուլի փլեյ-օֆֆում պարտվածները։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում