21:15  ,  3 դեկտեմբերի, 2020

Մոուրինյո․ Արտետան տաղանդավոր մարզիչ է

Լոնդոնի «Տոտենհեմի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն դրվատանքով է խոսել Լոնդոնի «Արսենալի» իսպանացի գլխավոր մարզիչ Միկել Արտետայի մասին, որի ղեկավարած թիմի հետ կմրցի Անգլիայի առաջնության հերթական տուրում։

«Արտետան շատ լավ, տաղանդավոր մարզիչ է։ Նա կարիերայի արդեն առաջին ամիսներին տիտղոսներ նվաճեց «Արսենալի» հետ։ Մենք չենք կարող հպարտանալ այդպիսի նվաճումով։ «Արսենալը» մարզելու համար, դու պետք է լինես լավ մասնագետ»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է Sky Sports-ը։

Անգլիայի առաջնության 11-րդ տուրի «Տոտենհեմ» - «Արսենալ» հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 6-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս