20:51  ,  3 դեկտեմբերի, 2020

Զիդանը կհեռացվի, եթե «Ռեալը» չհաղթի ՉԼ-ի վերջին տուրում

Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը կհեռացնի թիմի ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանին, եթե Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի վերջին տուրում չհաղթի Մյոնխենգլադբախի «Բորուսիային», հաղորդում է Cadena Ser-ը։

«Ռեալը» դեռ չի ապահովել տեղը փլեյ-օֆֆում՝ 5 տուրից հետո 7 միավորով երրորդ տեղում է։ Նույնքան միավոր ունի երկրորդ տեղում ընթացող Դոնեցկի «Շախտյորը», որը երկու անգամ հաղթեց «Ռեալին»։ Առաջատարը «Բորուսիան» է՝ 8 միավոր։ «Ինտերն» ունի 5 միավոր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում