20:12  ,  3 դեկտեմբերի, 2020

«Բարսելոնան» բանակցում է Ուսման Դեմբելեի հետ

«Բարսելոնան» ցանկանում է երկարաձգել պայմանագիրը Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Ուսման Դեմբելեի հետ։ Կատալոնական ակումբը սկսել է բանակցել 23-ամյա ֆուտբոլիստի հետ նոր պայմանագրի հարցով, հաղորդում է Goal.com-ը։

«Բարսելոնայում» գիտեն, որ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում» հույս ունեն վարձակալությամբ ձեռք բերել Դեմբելեին եւ այդ պատճառով ցանկանում են կնքել երկարաժամկետ պայմանագիր։   

Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Դեմբելեն մասնակցել է 7 հանդիպման, խփել 1 գոլ։ Չեմպիոնների լիգայի 3 խաղում նա խփել է 2 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում։

Դեմբելեի գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2022թ․ հունիսի 30-ը։ Նրա տրանսֆերը գնահատվում է 50 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում