19:39  ,  3 դեկտեմբերի, 2020

«Շիրակի» սան Արտյոմ Կարապետյանը զոհվել է Արցախի առաջնագծում (ֆոտո)

Արցախյան առաջնագծում զոհվել է Գյումրիի «Շիրակի» սան Արտյոմ Կարապետյանը։

«Ցավալի լուր առաջնագծից:

Մեր սան՝ դարպասապահ Արտյոմ Կարապետյանը միացավ իրենց կյանքը հայրենիքին նվիրաբերած հերոսների շարքին: Ննջիր խաղաղությամբ, Զինվո՛ր ջան:

«Շիրակ» ՖԱ-ն խորին ցավակցություն է հայտնում Կարապետյանների ընտանիքին և հարազատներին»,- նշվում է ակումբի հաղորդագրությունում:

Ցավալի լուր առաջնագծից: Մեր սան՝ դարպասապահ Արտյոմ Կարապետյանը միացավ իրենց կյանքը հայրենիքին նվիրաբերած հերոսների...

Опубликовано SC Shirak Четверг, 3 декабря 2020 г.

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում