18:42  ,  3 դեկտեմբերի, 2020

Ռոնալդուն՝ 750-րդ գոլի մասին․ Շնորհակալ եմ իմ բոլոր հավատարիմ մրցակիցներին (ֆոտո)

Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մեկնաբանել է կարիերայում 750-րդ գոլը։ 35-ամյա ֆուտբոլիստն աչքի էր ընկել Կիեւի «Դինամոյի» դեմ Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի նախավերջին տուրի խաղում (3։0)։

«750 գոլ, 750 երջանիկ պահ, 750 ժպիտ երկրպագուների դեմքերին։ Շնորհակալ եմ բոլոր խաղացողներին եւ մարզիչներին, որոնք օգնել են ինձ հասնել այս զարմանալի թվին։

Շնորհակալ եմ իմ բոլոր հավատարիմ մրցակիցներին, որոնք ստիպել են ինձ ամեն օր աշխատել ավելի համառ։ Բայց առաջին հերթին ես շնորհակալ եմ իմ հրաշալի ընտանիքին, որը ինձ հետ է եղել լավագույն եւ վատագույն պահերին։

Հաջորդ կանգառը 800 գոլն է»,- գրել է Ռոնալդուն Ինստագրամում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս