18:10  ,  3 դեկտեմբերի, 2020

Լեգենդար Մենի Պակյաոն ընտրվել է Ֆիլիպինների իշխող կուսակցության նախագահ

Լեգենդար պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, միջին քաշային կարգում WBA Super գոտու տիրակալ Մենի Պակյաոն ընտրվել է Ֆիլիպինների իշխող կուսակցության (Ֆիլիպինյան դեմոկրատական կուսակցություն - Ժողովրդի ուժը) նախագահ, հաղորդում է ESPN-ը։ 41-ամյա Պակյաոն 2016 թվականից Սենատի անդամ է։ ՖԴԿ-ն հաղթել է 2019-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունում։ Այդ կուսակցությունն է ներկայացնում Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն։

Սպասվում է, որ Պակյաոն կառաջադրվի 2022-ին անցկացվելիք նախագահական ընտրությունում։

2021-ին նախատեսված է Պակյաոյի մենամարտը խառը մենամարտերի UFC նախկին չեմպիոն Քոնոր Մաքգրեգորի հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում