17:09  ,  3 դեկտեմբերի, 2020

Նաիր Տիկինիզյան․ Հիմա չեմ կարող ընդունել Հայաստանի հավաքականի հրավերը

Մոսկվայի ԲԿՄԱ-ի եւ Ռուսաստանի երիտասարդական հավաքականի կիսապաշտպան Նաիր Տիկնիզյանը հայտնել է, որ հրավեր է ստացել Հայաստանի ազգային հավաքականից, սակայն դեռ դրական պատասխան տալու որոշում չունի։

«Այո, կա մեծ հետաքրքրություն ֆեդերացիայի կողմից։ Անհարմար եմ զգում մերժել իմ երկրորդ հայրենիքին։ Մշտապես մտածում եմ այդ մասին, քանի որ սոցիալական ցանցերում տեսնում եմ հայ երկրպագուների աջակցությունը, բայց ես դեռ Ռուսաստանի երիտասարդական հավաքականի խաղացող եմ։

Չգիտեմ՝ ինչ կլինի վաղը, բայց հիմա չեմ կարող ընդունել որոշում Հայաստանի օգտին։ Առջեւում Եվրոպայի երիտասարդական առաջնությունն է, որին շատ եմ ցանկանում մասնակցել։ Այդ պատճառով հիմա պատրաստ չեմ որոշում ընդունել»,- Նաիր Տիկնիզյանի խոսքը մեջբերում է matchtv.ru-ն։

Անցած մրցաշրջանում Տիկնիզիյանը երկու հանդիպում է անցկացրել Ռուսաստանի երիտասարդական հավաքականում, որը դուրս է եկել 2021թ․ Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում