16:45  ,  3 դեկտեմբերի, 2020

Նեյմար. Ցանկանում եմ կրկին խաղալ Մեսիի կողքին

Ֆրանսիական ՊՍԺ-ի և Բրազիլիայի ազգային հավաքականի հարձակվող Նեյմար Ժունիորը հայտարարել է, որ ցանկություն ունի կրկին հանդես գալ արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի կողքին:

«Ամենից շատ ցանկանում եմ կրկին հանդես գալ Մեսիի կողքին: Վստահ եմ, որ մենք կարող ենք դա անել արդեն հաջորդ մրցաշրջանում»,- 28-ամյա Նեյմարի խոսքը փոխանցում է Marca-ն:

Հիշեցնենք, որ Նեյմարի նախկին ակումբը՝ «Բարսելոնան», 2019 թվականի ամռանը փորձեց վերադարձնել Նեյմարին, սակայն չկարողացավ համաձայնության գալ ՊՍԺ-ի ղեկավարության հետ:

28-ամյա Նեյմարը «Բարսելոնայում» հանդես է եկել 2013-2018 թվականներին: Բրազիլացի հարձակվողի դիմաց ՊՍԺ-ն վճարել է 222 միլիոն եվրո:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում