16:18  ,  3 դեկտեմբերի, 2020

Պոչետինոն ցանկանում է գլխավորել ՊՍԺ-ն

Լոնդոնի «Տոտենհեմի» նախկին գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն ցանկանում է աշխատանքի անցնել Ֆրանսիայի առաջնությունում:

TalkSport-ի հաղորդմամբ՝ 48-ամյա մասնագետը բանակցություններ է վարում Փարիզի ՊՍԺ-ի ղեկավարության հետ և մտադիր է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո պայմանագիր կնքել ՊՍԺ-ի հետ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ֆրանսիական ակումբի ղեկավարությունը դժգոհ է թիմի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելի աշխատանքից և փոխարինող է փնտրում նրան:

Մաուրիսիո Պոչետինոն «Տոտենհեմը» գլխավորել է 2014-ից մինչև 2019-ի նոյեմբեր, իսկ դրանից առաջ աշխատել է նաև կատալոնական «Էսպանյոլում» ու անգլիական «Սաութհեմփթոնում»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում