15:17  ,  3 դեկտեմբերի, 2020

«Բարսելոնայի» ռեկորդը

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում կատալոնական «Բարսելոնան» հյուրընկալվեց «Ֆերենցվարոշին» և հաղթանակ տարավ 3:0 հաշվով:

Իսպանիայի փոխչեմպիոնի երրորդ գոլը 11 մետրանոցից խփեց ֆրանսիացի հարձակվող Ուսման Դեմեբելեն:

«Ֆերենցվարոշի» հետ խաղում նշանակված 11 մետրանոցը «Բարսելոնայի» համար 5-րդ անընդմեջ խաղում նշանակված 11 մետրանոցն էր: Նախկինում որևէ թիմի չէր հաջողվել նման ցուցանիշ գրանցել:

Մրցաշարի խմբային փուլի վերջին տուրում «Բարսելոնան» կմրցի Իտալիայի չեմպիոն «Յուվենտուսի» հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում