13:25  ,  3 դեկտեմբերի, 2020

ՖԻԴԵ. Լևոն Արոնյանը 6-րդն է

Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) հրապարակել է շախմատիստների ամենամսյա վարկանիշային աղյուսակը։

Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը մնացել նույն՝ 6-րդ տեղում:

Առաջատարը աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենն է։ Արոնյանից առաջ են նաեւ ամերիկացի Ֆաբիանո Կարուանան, չինացի Դին Լիրենը, ռուսաստանց Յան Նեպոմնյաշչին եւ ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավը։

Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն 100-ի մեջ են նաեւ Գաբրիել Սարգսյանը՝ 53, Հրանտ Մելքումյանը՝ 78, Կարեն Գրիգորյանը՝ 96։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում