14:50  ,  3 դեկտեմբերի, 2020

Քեյնը կարող է բաց թողնել «Արսենալի» հետ հանդիպումը

Լոնդոնի «Տոտենհեմի» անգլիացի հարձակվող Հարի Քեյնը վնասվածքի պատճառով կարող է չմասնակցել Պրեմիեր լիգայի 11-րդ տուրի՝ «Արսենալի» հետ խաղին:

««Արսենալի» հետ հանդիպմանը մոտենում ենք լուրջ կորուստներով: Վնասվածքների պատճառով հանդիպումը բաց կթողնեն Լամելան, Ռեգիլոնը և Վինիսիուսը:

Հարի Քեյնի ապաքինումը սպասվածից արագ է ընթանում, սակայն չեմ կարծում, որ նա կհասցնի լիովին վերականգնվել մինչ «Արսենալի» հետ հանդիպումը»,- Մոուրինյոյի խոսքը փոխանցում է Sky Sports-ը:

«Տոտենհեմ» - «Արսենալ» հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 6-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս