15:49  ,  3 դեկտեմբերի, 2020

Կեմպբել. Պեպեին մեծ ապագա է սպասվում «Արսենալում»

Լոնդոնի «Արսենալի» նախկին հարձակվող Կևին Կեմպբելը հայտարարել է, որ թիմի ֆրանսիացի հարձակվող Նիկոլյա Պեպեին մեծ ապագա է սպասվում:

«Պեպեն դժվարությամբ հարմարվեց «Արսենալի» խաղաոճին, սակայն ես զգում եմ, որ նա արդեն կարողանում է դրսևորել իրեն:

Վստահ եմ, որ Պեպեին մեծ ապագա է սպասվում «Արսենալում», պարզապես նա պետք է շարունակի քրտնաջան աշխատել»,- Կեմպբելի խոսքը փոխանցում է Goal.com-ը:

Նիկոլյա Պեպեն «Արսենալ» է տեղափոխվել 2019 թվականին ֆրանսիական «Լիլից»:

Ընթացիկ մրցաշրջանում Կոտ դ՛Իվուարը ներկայացնող հարձակվողը լոնդոնյան ակումբի կազմում մասնակցել է 14 հանդիպման, խփել 4 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում