12:42  ,  3 դեկտեմբերի, 2020

Դիոգու Ժոտա. Ռոնալդուն եղել է իմ հերոսը

Անգլիական «Լիվերպուլի» պորտուգալացի կիսապաշտպան Դիոգու Ժոտան հայտարարել է, որ իր կուռքը եղել է «Յուվենտուսի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն:

«Ես միշտ սիրել եմ ֆուտբոլը: 6 տարեկան էի, երբ հայրս ինձ լողալ էր սովորեցնում, սակայն ես խնդրեցի նրան ինձ ուղարկել ֆուտբոլի խմբակ:

Ես ոգեշնչվել եմ Կրիշտիանու Ռոնալդուի խաղով: Նա եղել է իմ կուռքը: Հպարտ եմ, որ հնարավորություն ունեմ խաղալ նրա կողքին»,- 23-ամյա Ժոտայի խոսքը փոխանցում է The Athletic-ը:

Հիշեցնենք, որ Ժոտան «Լիվերպուլ» է տեղափոխվել 2020 թվականի ամռանը՝ «Վուլվերհեմփթոնից»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում