12:14  ,  3 դեկտեմբերի, 2020

Կումանը որակազրկման չի ենթարկվի

Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը որակազրկման չի ենթարկվի Լա Լիգայի 7-րդ տուրի՝ «Ռեալի» հետ խաղից հետո մրցավարների աշխատանքը քննադատելու համար, տեղեկացնում է AS-ը:

Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեն որոշել է պատժի չենթարկել 57-ամյա Կումանին մրցավարների հասցեին վիրավորական արտահայտություններ կատարելու համար:

Հիշեցնենք, որ Կումանը հայտարարել էր, որ մրցավարները տեսողության խնդիրներ ունեն՝ նշելով, որ սխալմամբ են 11 մետրանոց հարված նշանակել «Բարսելոնայի» դարպասին:

«Բարսելոնան» պարտություն էր կրել 1:3 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում