09:15  ,  3 դեկտեմբերի, 2020

Լյովի հեռանալուց հետո Կլոպը կարող է գլխավորել Գերմանիայի հավաքականը

Անգլիական «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպին Գերմանիայի ֆուտբոլի ֆեդերացիան դիտարկում է որպես հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովին փոխարինող:

Bild-ի տեղեկություններով՝ Յոահիմ Լյովը Գերմանիայի հավաքականում կմնա մինչև 2024 թվականը, որից հետո Գերմանիայի ֆուտբոլի ֆեդերացիան ցանկանում է հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնը վստահել Յուրգեն Կլոպին:

Հիշեցնենք, որ Յուրգեն Կլոպը «Լիվերպուլը» գլխավորել է 2015 թվականին:

Ավելի վաղ 53-ամյա Կլոպը հայտարարել էր, որ ապագայում կցանկանար աշխատել Գերմանիայի հավաքականում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English