01:58  +04,  3 դեկտեմբերի, 2020

ՉԼ. «Չելսին», «Յուվենտուսն» ու «Բարսելոնան» հաղթանակներ տարան, «Բորուսիան» միավորներ կորցրեց (տեսանյութ)

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում դեկտեմբերի 2-ին տեղի ունեցան խմբային փուլի 5-րդ տուրի հանդիպումները E, F, G, H խմբերում:

E խմբում Լոնդոնի «Չելսին» 4:0 հաշվով հաղթանակ տարավ իսպանական «Սևիլիայի» նկատմամբ: Պոկերի հեղինակ դարձավ Օլիվյե Ժիրուն: 

F խմբում բելգիական «Բրյուգեն» 3:0 հաշվով հաղթանակ տարավ ռուսական «Զենիթի» նկատմամբ, իսկ «Բորուսիա Դորտմունդ» - «Լացիո» հանդիպումն ավարտվեց ոչ ոքի՝ 1:1 հաշվով:

G խմբում «Յուվենտուսը» 3:0 հաշվով հաղթեց Կիևի «Դինամոյին»: Գոլերի հեղինակ դարձան Ֆեդերիկո Կիեզան, Կրիշտիանու Ռոնալդուն և Ալվարո Մորատան: Խմբի մյուս խաղում կատալոնական «Բարսելոնան» Անտուան Գրիզմանի, Մարտին Բրեյթուեյթի և Ուսման Դեմբելեի գոլերի շնորհիվ 3:0 հաշվով հաղթանակ տարավ «Ֆերենցվարոշի» նկատմամբ:

H խմբում Փարիզի ՊՍԺ-ն 3:1 հաշվով հաղթեց անգլիական «Մանչեսթեր Յունայթեդին»: ՊՍԺ-ի կազմից դուբլ ձևակերպեց Նեյմարը, գոլի հեղինակ դարձավ Մարկինյոսը, իսկ մանչեսթերյան թիմի միակ գոլը խփեց Մարկուս Ռաշֆորդը:

Չեմպիոնների լիգա, խմբային փուլ, 5-րդ տուր

E խումբ

«Սեւիլիա» (Իսպանիա) - «Չելսի» (Անգլիա)՝ 0:4 (տեսանյութ)

Օլիվյե Ժիրու, 8, 54, 74, 83 (11մ)

F խումբ

«Բրյուգե» (Բելգիա) - «Զենիթ» (Ռուսաստան)՝ 3:0 

Շարլ Դե Կետելարե, 33, Հանս Վանակեն, 58 (11մ), Նոա Լանգ, 73

«Բորուսիա Դորտմունդ» (Գերմանիա) - «Լացիո» (Իտալիա)՝ 1:1

Ռաֆայել Գերեյրու, 44 - Չիրո Իմոբիլե, 67 (11մ)

G խումբ

«Յուվենտուս» (Իտալիա) - «Դինամո Կիեւ» (Ուկրաինա)՝ 3:0 (տեսանյութ)

Ֆեդերիկո Կիեզա, 21, Կրիշտիանու Ռոնալդու, 57, Ալվարո Մորատա, 66

«Ֆերենցվարոշ» (Հունգարիա) - «Բարսելոնա» (Իսպանիա)՝ 0:3 (տեսանյութ)

Անտուան Գրիզման, 14, Մարտին Բրեյթուեյթ, 20, Ուսման Դեմբելե, 28 (11մ)

H խումբ

«Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա) - ՊՍԺ (Ֆրանսիա)՝ 1:3 (տեսանյութ)

Մարկուս Ռաշֆորդ, 32 - Նեյմար, 6, 90+1, Մարկինյոս, 69 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ