11:16  ,  3 դեկտեմբերի, 2020

Ռամոսը մարտահրավեր է նետել Մաքգրեգորին

Մադրիդի «Ռեալի» և Իսպանիայի ազգային հավաքականի կենտրոնական պաշտպան Սերխիո Ռամոսը նոր հրապարակում է կատարել Ինստագրամի իր պաշտոնական էջում:

«Ե՞րբ ես պատրաստ լինելու, Մաքգրեգոր»,- տեսանյութին կից գրել է Սերխիո Ռամոսը՝ մարտահրավեր նետելով խառը մենամարտերի 2 քաշային կարգում նախկին չեմպիոնին:

Ավելի վաղ Սերխիո Ռամոսը ևս մի քանի անգամ հայտարարել էր, որ ցանկություն ունի մենամարտել Մաքգրեգորի հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում