00:48  ,  3 դեկտեմբերի, 2020

Speed Chess Championship. Լևոն Արոնյանը պարտվեց Մաքսիմ Վաշյե-Լագրավին

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը Chess.com կայքում անցկացվող արագ շախմատի Speed Chess Championship մրցաշարի քառորդ եզրափակիչում ուժերը չափեց ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ։

Արոնյանը պարտություն կրեց 12.5 - 14.5 հաշվով և չի շարունակի պայքարը մրցաշարում:

Հիշեցնենք, որ 1/8 եզրափակիչում Արոնյանը հաղթել էր ռուս Յան Նեպոմնյաշչիին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում