10:44  ,  3 դեկտեմբերի, 2020

Ալաբան ցանկանում է տարեկան 15 միլիոն եվրո աշխատավարձ ստանալ

Մյունխենի «Բավարիայի» ավստրիացի պաշտպան Դավիդ Ալաբան ցանկանում է նոր ակումբում ստանալ տարեկան 15 միլիոն եվրո աշխատավարձ, տեղեկացնում է Bild-ը:

28-ամյա Ալաբան հրաժարվել է նոր պայմանագիր կնքել մյունխենյան ակումբի հետ, քանզի «Բավարիան» չի համաձայնել բավարարել ֆուտբոլիստի ֆինանսական պահանջները:

Դավիդ Ալաբան «Բավարիայում» հանդես է գալիս 2011 թվականից: Նրա պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2021 թվականի հունիս:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ալաբայի հետ անձնական պայմանագրի կետերի հարցում համաձայնության է եկել Թուրինի «Յուվենտուսը»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում