09:41  ,  3 դեկտեմբերի, 2020

«Ռեալը» մտադիր չէ հեռացնել Զիդանին

Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը ցանկանում է շարունակել համագործակցությունը ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի հետ, հայտնում է AS-ը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ Արքայական ակումբի ղեկավարությունը կարծում է, որ «Ռեալում» ստեղծված ճգնաժամից թիմին կարող է դուրս բերել միայն Զիդանը:

Ավելի վաղ իսպանական ԶԼՄ-ները հաղորդել էին, որ «Ռեալի» ֆուտբոլիստները դժգոհ են Զիդանի կատարած աշխատանքից և կարծում են, որ նա չի կարողանում ղեկավարել թիմը:

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում «Շախտյորին» 0:2 հաշվով պարտվելուց հետո Զիդանը հայտարարել էր, որ մտադիր չէ հեռանալ թիմից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում