Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում գերմանական «Լայպցիգը» հյուրընկալվեց թուրքական «Իստանբուլ Բաշակշեհիրին», իսկ ռուսական «Կրասնոդարն» ընդունեց ֆրանսիական «Ռենին»:
E խմբում «Կրասնոդարը» նվազագույն՝ 1:0 հաշվով հաղթանակ տարավ «Ռենի» նկատմամբ: Հանդիպման միակ գոլը խփեց շվեդ հարձակվող Մարկուս Բերգը:
H խմբի «Իստանբուլ Բաշակշեհիր» - «ՌԲ Լայպցիգ» հանդիպումն ավարտվեց գերմանական ակումբի հաղթանակով՝ 4:3 հաշվով: Թուրքական ակումբի կազմից հեթ-տրիկի հեղինակ դարձավ Իրֆան Ջան Կահվեչին, իսկ «Լայպցիգի» կազմից գոլեր հեղինակեցին Յուսուֆ Պոուլսենը, Նորդի Մուկիելեն, Դանիել Օլմոն և Ալեկսանդր Սորլոտը:
Չեմպիոնների լիգա, խմբային փուլ, 5-րդ տուր
E խումբ
«Կրասնոդար» (Ռուսաստան) - «Ռեն» (Ֆրանսիա)՝ 1:0 (տեսանյութ)
Մարկուս Բերգ, 71
H խումբ
«Իստանբուլ Բաշակշեհիր» (Թուրքիա) - «ՌԲ Լայպցիգ» (Գերմանիա)՝ 3:4 (տեսանյութ)
Իրֆան Ջան Կահվեչի, 45+2, 72, 85 - Յուսուֆ Պոուլսեն, 26, Նորդի Մուկիելե, 43, Դանիել Օլմո, 66, Ալեկսանդր Սորլոտ, 90+2
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում