23:52  +04,  2 դեկտեմբերի, 2020

«Լայպցիգն» ու «Կրասնոդարը» հաղթանակներ տարան (տեսանյութ)

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում գերմանական «Լայպցիգը» հյուրընկալվեց թուրքական «Իստանբուլ Բաշակշեհիրին», իսկ ռուսական «Կրասնոդարն» ընդունեց ֆրանսիական «Ռենին»:

E խմբում «Կրասնոդարը» նվազագույն՝ 1:0 հաշվով հաղթանակ տարավ «Ռենի» նկատմամբ: Հանդիպման միակ գոլը խփեց շվեդ հարձակվող Մարկուս Բերգը:

H խմբի «Իստանբուլ Բաշակշեհիր» - «ՌԲ Լայպցիգ» հանդիպումն ավարտվեց գերմանական ակումբի հաղթանակով՝ 4:3 հաշվով: Թուրքական ակումբի կազմից հեթ-տրիկի հեղինակ դարձավ Իրֆան Ջան Կահվեչին, իսկ «Լայպցիգի» կազմից գոլեր հեղինակեցին Յուսուֆ Պոուլսենը, Նորդի Մուկիելեն, Դանիել Օլմոն և Ալեկսանդր Սորլոտը:

Չեմպիոնների լիգա, խմբային փուլ, 5-րդ տուր

E խումբ

«Կրասնոդար» (Ռուսաստան) - «Ռեն» (Ֆրանսիա)՝ 1:0 (տեսանյութ)

Մարկուս Բերգ, 71

H խումբ

«Իստանբուլ Բաշակշեհիր» (Թուրքիա) - «ՌԲ Լայպցիգ» (Գերմանիա)՝ 3:4 (տեսանյութ)

Իրֆան Ջան Կահվեչի, 45+2, 72, 85 - Յուսուֆ Պոուլսեն, 26, Նորդի Մուկիելե, 43, Դանիել Օլմո, 66, Ալեկսանդր Սորլոտ, 90+2

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ