10:12  ,  3 դեկտեմբերի, 2020

Բրունու Ֆերնանդեշը՝ «Մանչեսթեր Յունայթեդի» նոյեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» մամուլի ծառայությունը ներկայացրել է թիմի դեկտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստին: 

Ամսվա լավագույն ֆուտբոլիստի կոչմանն արժանացել է պորտուգալացի կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշը, որը լավագույնն էր ճանաչվել նաև փետրվար, մարտ, հունիս և օգոստոս ամիսներին:

Ընթացիկ մրցաշրջանում 26-ամյա Ֆերնանդեշը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում մասնակցել է 14 հանդիպման, խփել 10 գոլ, կատարել 5 գոլային փոխանցում:

Հիշեցնենք, որ Պորտուգալիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստը «Մանչեսթեր Յունայթեդ» է տեղափոխվել 2020 թվականի ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում