22:45  ,  2 դեկտեմբերի, 2020

«Ռեալը» 2 թեկնածություն է դիտարկում Զիդանին փոխարինելու համար

Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը քննարկում է թիմի ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանին հեռացնելու հնարավորությունը, հայտնում է Marca-ն:

Արքայական ակումբի ուշադրության կենտրոնում են հայտնվել Լոնդոնի «Տոտենհեմի» նախկին գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն և «Ռեալի» լեգենդար ֆուտբոլիստ Ռաուլը:

Ավելի վաղ իսպանական ԶԼՄ-ները հաղորդել էին, որ «Ռեալի» ֆուտբոլիստները դժգոհ են Զիդանի կատարած աշխատանքից և կարծում են, որ նա չի կարողանում ղեկավարել թիմը:

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում «Շախտյորին» 0:2 հաշվով պարտվելուց հետո Զիդանը հայտարարել էր, որ մտադիր չէ հեռանալ թիմից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում