22:14  ,  2 դեկտեմբերի, 2020

«Յուվենտուսը» կբողոքարկի Մորատայի կարմիր քարտը

Թուրինի «Յուվենտուսի» ղեկավարությունը բողոքարկում կներկայացնի Ա Սերիայի կարգապահական կոմիտե կապված թիմի իսպանացի հարձակվող Ալվարո Մորատայի ստացած կարմիր քարտի հետ:

Corriere di Torino-ի հաղորդմամբ՝ «Յուվենտուսը» կարծում է, որ Իտալիայի առաջնության 9-րդ տուրի՝ «Բենևենտոյի» հետ խաղում մրցավարները սխալ որոշում են ընդունել՝ Մորատային հեռացնելով խաղադաշտից:

Եթե «Յուվենտուսի» բողոքարկումը մերժվի, ապա Մորատան բաց կթողնի թուրինյան դերբին, նաև «Ջենոայի» հետ արտագնա հանդիպումը:

Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում Մորատան մասնակցել է 7 հանդիպման, խփել 3 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում