21:17  ,  2 դեկտեմբերի, 2020

Լա Լիգան մերժել է «Բարսելոնայի» բողոքարկումը

Իսպանական Լա Լիգայի ղեկավարությունը մերժել է կատալոնական «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիին տուգանելու վերաբերյալ թիմի բողոքարկումը, տեղեկացնում է Sport.es-ը:

«Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին «Օսասունային» խփած գոլը նվիրել է համաշխարհային ֆուտբոլի լեգենդ, աշխարհի չեմպիոն, արգենտինացի Դիեգո Մարադոնային, որը մահացել է նոյեմբերի 25-ին։

Մեսին գոլից հետո հանել է «Բարսելոնայի» խաղաշապիկը, որի տակ եղել է արգենտինական «Նյուելս Օլդ Բոյզի» 10 համար խաղաշապիկը։ Այդ ակումբում է Մեսին սկսել կարիերան, իսկ Մարադոնան «Նյուելս Օլդ Բոյզում» խաղացել է կարիերայի վերջում։

Այս ժեստի համար Մեսին տուգանվել է 600, իսկ «Բարսելոնան»՝ 350 եվրոյով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում