Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը շարունակում է նախապատրաստությունը Բուլղարիայի դեմ Եվրո-2022-ի որակավորման փլեյ-օֆֆ փուլի խաղերին, hաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:
Բուլղարիայի հավաքականի հետ 2 հանդիպումները կկայանան դեկտեմբերի 6-ին և 9-ին Բուլղարիայի Վառնա քաղաքի սպորտի և մշակույթի պալատում:
Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը Երևանում կմարզվի մինչև դեկտեմբերի 4-ը, իսկ դեկտեմբերի 5-ին կմեկնի Բուլղարիա։
Թիմի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը մարզական հավաքին մասնակցելու համար հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին.
Ռոբերտ Բոյարկին - ՄՖԿԱ «Կորպորացիա-ԱՍԻ», Ռուսաստան
Լուան Մյուլլեր Բարբոսա - «Ֆունդաո», Պորտուգալիա
Էրիկ Հարությունյան - ՀՊՏՀ
Արտյոմ Զաքարյան - «Արարատ-Արմենիա»
Սարո Գալստյան - «Լեո»
Անդրանիկ Կարապետյան - «Լեո»
Գարեգին Մաշումյան - «Լեո»
Հակոբ Ուզունյան - «Լեո»
Կելսոն Վինիսիուս - «Բեթուն», Ֆրանսիա
Վիկտոր Դե Սոուզա - «Լյուբավա», Լեհաստան
Էնրիկե Դա Սիլվա - «Բեթուն», Ֆրանսիա
Դավիթ Ասլանյան - «Սիպար», Տաջիկստան
Համլետ Մանուկյան - «Սիբիրյակ» Նովոսիբիրսկ, Ռուսաստան
Սարգիս Մարգարյան - «Բորիսով-900», Բելառուս
Վլադիմիր Սանոսյան - «Դինամո» Սամարա, Ռուսաստան
Արթուր Մելքոնյան - «Ստալիցա», Բելառուս
Ռաֆիկ Բաղդասարյան - «Սիգմա-Կ», Ռուսաստան
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում