Հայաստանի առաջնության 14-րդ տուրում Երևանի «Փյունիկն» ընդունել էր Վանաձորի «Լոռիին»: Հանդիպումն ավարտվեց ոչ ոքի՝ 1:1 հաշվով:
«Փյունիկի» կազմից գոլի հեղինակ դարձավ նիգերիացի հարձակվող Սթիվեն Ալֆրեդը, իսկ «Լոռիի» միակ գոլը խփեց իսրայելցի պաշտպան Ալմոգ Օհայոնը:
Հայաստանի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում «Լոռին» այժմ 14 միավորով 5-րդ տեղում է, իսկ «Փյունիկը» 8-րդն է՝ 5 միավորով:
Հայաստանի Պրեմիեր լիգա, 14-րդ տուր
«Փյունիկ» - «Լոռի»՝ 1:1
Սթիվեն Ալֆրեդ, 73 - Ալմոգ Օհայոն, 46
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում