19:09  ,  2 դեկտեմբերի, 2020

Կոնտե. Չեմպիոնների լիգայում «Ինտերը» դեռ չի հանձնվել

Միլանի «Ինտերի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն հայտարարել է, որ իր գլխավորած թիմը չի պատրաստվում հանձնվել և մտադիր է պայքարել Չեմպիոնների լիգայի խմբային փուլ դուրս գալու համար:

«Մենք կարևոր հաղթանակ տարանք և այժմ հնարավորություն ունենք դուրս գալ փլեյ-օֆֆ: Թիմը չի հանձնվել և նպատակ ունի հաղթել առաջիկա խաղում»,- «Բորուսիա Մյոնխենգլադբախի» նկատմամբ հաղթանակ տանելուց հետո ասել է Կոնտեն:

«Ինտերը» Չեմպիոնների լիգայում հաջորդ հանդիպումը կանցկացնի դեկտեմբերի 9-ին: Միլանյան ակումբի մրցակիցը կլինի «Շախտյորը»:

Նշենք, որ խմբային փուլի վերջին տուրից առաջ «Ինտերը» B խմբի վերջին տեղում է՝ 5 միավորով: «Բորուսիա Մյոնխենգլադբախն» ունի 8 միավոր, «Շախտյորն» ու «Ռեալը»՝ 7-ական միավոր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում