18:47  +04,  2 դեկտեմբերի, 2020

«Բարսելոնայի» ֆուտբոլիստը վարակվել է կորոնավիրուսով

Կատալոնական «Բարսելոնայի» իսպանացի կիսապաշտպան Սերխի Ռոբերտոն վարակվել է կորոնավիրուսով, տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը:

28-ամյա ֆուտբոլիստի կորոնավիրուսի թեստի պատասխանը եղել է դրական: Նա հիվանդությունը տանում է անսիմպտոմ:

Սերխի Ռոբերտոն դեկտեմբերի 12-ին կրկնակի թեստ կհանձնի: Եթե թեստի պատասխանը լինի բացասական, նա կվերսկսի մարզումները:

Հիշեցնենք, որ Սերխի Ռոբերտոն ապաքինվում էր վնասվածքից, որը ստացել էր նոյեմբերի 21-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ